Չինաստանում մշակել են կատաղության դեմ նոր պատվաստանյութ

19:34   2 հուլիսի, 2020

Չինաստանում մշակել են կատաղության դեմ նոր պատվաստանյութ, որն իր հեռանկարայնությունը ցույց է տվել մինչկլինիկական փորձարկումներում: Ինչպես հայտնում է Xinhua-ն, սա կենսունակ ատենուիրացված  պատվաստանյութ է, որը ստեղծել եւ թեստավորում են Չինաստանի Գիտությունների ակադեմիային առընթեր Վիրուսաբանության ուհանյան ինստիտուտի եւ Հուաժոնգի գյուղատնտեսական համալսարանի գիտնականները:

Պատվաստանյութի հիմքում դրված է VEEV-RABV-G քիմերային վիրուսը. վենեսուելական ձիու էնցեֆալիտի վիրուսի մեջ (VEEV) բոլոր կառուցվածքային սպիտակուցները փոխարինվել են կատաղության վիրուսի (RABV-G) գլիկոպրոտեինով՝ որպես միասնական կառուցվածքային սպիտակուց:

Հետազոտությունը ցույց է տվել, որ VEEV-RABV-G վիրուսը կարող է բջջային կուլտուրայում մինչեւ բարձր տիտրեր ինքնատարածվել առանց որեւիցե այլ կառուցվածքային սպիտակուցների օգնության:

Պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը առայժմ ապացուցվել են կրծողների օրինակով. նրանց մոտ պատվաստանյութը իմունային պատասխան է առաջացրել համեմատաբար ցածր դեղաչափի դեպքում՝ կատաղության դեմ ավանդական պատվաստանյութերի համեմատությամբ առաջացնելով զգալիորեն ավելի թույլ բորբոքում եւ ավելի փոքր քանակությամբ կողմնակի էֆեկտներ:



© NEWS.am Medicine