ԱՀԿ. ծխող մարդիկ կարող են բախվել կորոնավիրուսի պատճառով բարդացումների հետ

16:12   3 հուլիսի, 2020

Ծխելը մեծացնում է կորոնավիրուսով պացիենտների մոտ մահվան կամ բարդացումների զարգացման ռիսկը՝ պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները:

Ինչպես հայտնում է Economictimes-ը, մասնագետները վերլուծել են 34 հրապարակված հետազոտություններ:

Պարզվել է, որ կորոնավիրուսով հոսպիտալացվածների մոտ 18 տոկոսը ծխողներ են:

Գիտնականների խոսքով՝ կան հիմքեր կարծելու, որ ծխելն իսկապես մեծացնում է բարդացումների ռիսկը կորոնավիրուսով վարակվելու ժամանակ:

Ապրիլին ֆրանսիացի գիտնականները զգուշացրել էին, որ ծխողները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով, սակայն այդ տվյալները հերքել էին այլ գիտնականներ:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ ծխելը կապված է կորոնավիրուսի բարդացումների զարգացման բարձր ռիսկի հետ: Այդ պատճառով ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս թողնել ծխելը:

 



© NEWS.am Medicine