Գիտնականները պատմել են կարանտինի անսպասելիորեն բացասական ազդեցության մասին

21:00   3 հուլիսի, 2020

Աշխարհում կարանտինի հետեւանքով ավելացել է մարդկանց թիվը, որոնք օգտագործում են ոգելից խմիչքներ։ COVID-19 համավարակի կապակցությամբ ընդունված սահմանափակումների բացասական նոր հետեւանքների մասին հաղորդում է MedicalXpress-ը՝ հղում անելով ամերիկացի բժիշկներին։

«Կան տվյալներ, որոնք մատնանշում են, որ կարանտինի ժամանակ մարդիկ խմում են ավելի հաճախ, քան սովորաբար,-հայտարարել է բժիշկ Մարիան Պիանոն, որը զբաղվում է հոգեակտիվ նյութերի օգտագործման ազդեցության ու հետեւանքների ուսումնասիրմամբ։

Պիանոն հղում է արել Nielsen գործակալության հետազոտության վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ում մարտի վերջին ալկոհոլի վաճառքներն աճել են 54 տոկոսով։

Ինչպես նշել է մասնագետը, համավարակի ժամանակ մարդիկ մտահոգվում են սեփական առողջության եւ հարազատների ու մտերիմների առողջության համար, եւ ընտրում ալկոհոլը՝ որպես հանգստացնող միջոց։ Բացի այդ, ինքնամեկուսացման ժամանակ մարդիկ զգում են իրենց ավելի միայնակ եւ ձանձրանում են, ինչը նույնպես կարող է դրդել նրանց օգտագործել ոգելից խմիչքներ։

Դեռ ավելին, Պիանոն անվանում է ալկոհոլիզմը՝ որպես հիվանդության նոր բռնկումների ի հայտ գալու պատճառներից մեկը, չէ որ ալկոհոլը թույլ է տալիս մարդկանց մոռանալ վտանգի մասին։

«Ես տեսել եմ ակումբներ, որտեղ մարդիկ հրաժարվել են սոցիալական հեռավորություն պահելու պրակտիկայից»,-ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը կապված է առողջության համար լուրջ ռիսկերի հետ։ Այն մեծացնում է լյարդի, ճարպակալման, կաթնագեղձի քաղցկեղի հիվանդության առաջացման ռիսկը, ինչպես նաեւ կարող է հրահրել խնդիրներ անոթների եւ սրտի հետ կապված, դեպրեսիա, ինսուլտ եւ սրտի կաթված։



© NEWS.am Medicine