Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․ մասնագետ

14:31   7 հուլիսի, 2020

Առաջիկա տասնամյակում կարող է նոր կորոնավիրուս հայտնվել, որը, ինչպես եւ ներկայիսը, կենդանուց մարդու կփոխանցվի: Նման կարծիք է հայտնել Սինգապուրի ազգային համալսարանին կից նոր վարակիչ հիվանդությունների ծրագրի ղեկավար պրոֆեսոր Վան Լինֆան, հայտնում է The Straits Times թերթը։

Ինչպես պատմում է «Լենտա»-ն, գիտնականը խոստովանել է, որ դեռ դժվար է հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա եւ որքան լուրջ կլինի բռնկումը: Նա նաեւ նշել է, որ գիտնականները լրջորեն անհանգստացած են այն փաստով, որ Sars-CoV-2 կորոնավիրուսը կարող է մարդուց կենդանու փոխանցվել, իսկ որոշ ժամանակ անց՝ հակառակը՝ կենդանուց մարդուն։

Փորձագետի կարծիքով՝ «առավել հոռետես»-ը չղջիկների հակառակ վարակման հավանականությունն է, որոնք ապրում են շատ վայրերում:

«Փորձը ցույց է տվել, որ այս կենդանիները վիրուսն ասիմպտոմատիկ են տանում»,- աել է Վան Լինֆան:

Իր հերթին, Սինգապուրի ազգային համալսարանին կից Սո Սվի Հոքի անվան Հանրային առողջության դպրոցի փոխտնօրեն Ալեքս Քուքը նշել է, որ ներկայումս կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թիվը կարող է տասն անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են: Ըստ նրա՝ վարակակիրների իրական թիվը պարզելու միակ ձեւը հակամարմինների ստուգումն է:



© NEWS.am Medicine