ԱՀԿ. բացառված չէ, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն փռշտալու եւ հազալու, այլ նաեւ շնչելու միջոցով

12:03   8 հուլիսի, 2020

Կորոնավիրուսը կարող է տարածվել փոքր կաթիլների միջոցով, որոնք արտաշնչում է մարդը: Այդ կաթիլների աերոզոլները կարող են երկար ժամանակ պահպանվել օդում: Սակայն բացառված չէ, որ վիրուսը կարող է տարածվել սովորական շնչելու միջոցով:

Ինչպես հայտնում է BBC-ը, օդով վիրուսի փոխանցումը չի կարելի անտեսել պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ՝ հիվանդությունների տարածման վերահսկման հարցերով տեխնիկական տնօրեն Բենեդետա Ալեգրանցին:

Մասնագետի խոսքով՝ առկա տվյալները չեն բացառում դրա հնարավորությունը: Օդով տարածվող կաթիլները կարող են վարակման աղբյուր լինել մարդկանց զանգվածային կուտակումների պայմաններում, ինչպես նաեւ փակ եւ վատ օդափոխվող տարածքներում:   

 



© NEWS.am Medicine