Կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի արդյունավերությունը կարող է սահմանափակված լինել ժամանակով․ փորձագետ

15:41   8 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի ազդեցություն կարող է սահմանափակված լինել ժամանակով: Հնարավոր է, որ երկարատեւ պաշտպանության ապահովման համար պատվաստանյութերը պարբերաբար կիրառվեն: Նման կարծիք է հայտնեց ԱՄՆ-ում վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ, ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

«Կարելի է ենթադրել, որ մենք պաշտպանություն կստանանք, որը կօգնի մեզ անցնել գոնե այս փուլը»,- ասել է Ֆաուչին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նոր պատվաստանյութի գործողությունը, մասնագետի խոսքով, նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որը հիվանդության նկատմամբ իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքի ընթացքում:

«Միգուցե խթան պահանջվի պաշտպանությունը շարունակելու համար [կորոնավիրուսից], բայց այժմ մենք չգիտենք, թե որքան դա կտեւի»,- նշել է վարակաբանը։




© NEWS.am Medicine