Երկու թեստ, որոնք կարող են կանխատեսել կորոնավիրուսի ծանր ընթացքը

15:23   9 հուլիսի, 2020

Երկու թեստ, որոնք հիվանդության սկզբից կարող են կանխատեսել կորոնավիրուսի ծանր ընթացքը: Խոսքը պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ցույց է տալիս հիվանդության հարուցիչ գենոմի առկայությունը) եւ իմունաֆերմենտային անալիզի մասին է:

Ինչպես պատմում է Lenta.ru-ն, Չինաստանի Հուբեյ նահանգի գիտությունների եւ արվետների համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտների մոտ նկատվում է IgM տեսակի հակամարմինների արտադրում, որոնք օրգանիզմին թույլ են տալիս պայքարել վարակի դեմ:

Նման հակամարմինները տիպիկ են կորոնավիրուսի համար, սակայն թեստը դրանք հայտնաբերում է վարակվածների 82,2%-ի մոտ:, իսկ մյուսները, ովքեր նման հակամարմիններ չունեն, սովորաբար ավելի ծանր են տանում հիվանդությունը:

Այդպիսով, գիտնականների խոսքով, կորոնավիրուսի ծանր ընթացքը կարելի է կանխել երկու անալիզների անցկացմամբ:  

 



© NEWS.am Medicine