Կարո՞ղ է արդյոք ՄՌՏ-ն վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար

16:41   11 հուլիսի, 2020

Կոնտրաստային նյութերի օգտագործմամբ ՄՌՏ անցկացումը կարող է վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար՝ պնդում են Տոկիոյի համալսարանի հետազոտողները:

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, գիտնականները ուսումնասիրել են Տոկիոյի գետերում կոնտրաստային նյութերի մեջ պարունակվող գադոլինիումի քանակը:

Կոնտրաստային նյութերում այն կայունացված է, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ այն հայտնվում է շրջակա միջավայրում. ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ գադոլինիումը  թունավոր է դառնում:

Այդ միացության 98 տոկոսը դուրս է բերվում մարդու օրգանիզմից 24 ժամում մեզի միջոցով եւ արդյունքում անցնում կեղտաջրերի համակարգով:

Գիտնականները գետերի ջրերում գադոլինիումի բարձր մակարդակ են հայտնաբերել:

Հաշվի առնելով այն, որ ՄՌՏ-ն կատարում են այդ թվում կոնտրաստի կիրառմամբ, մասնագետները կոչ են անում վերանայել էկոլոգիական ստանդարտներն ու հետազոտել այդ նյութի ազդեցությունը մարդու եւ շրջակա միջավայրի վրա:

 



© NEWS.am Medicine