Հիանալի հակաօքսիդանտ. մասնագետը նշել է սրտի համար օգտակար մթերքը

19:43   11 հուլիսի, 2020

Հունական ընկույզը սրտի համար ամենաօգտակար մթերքն է՝ պնդում է Հարվարդի հասարակական առողջապահության դպրոցում բժշկական գիտությունների դոկտոր Մարտա Գուաշ Ֆերեն:

Ինչպես հայտնում է Lavanguardia-ն, հունական ընկույզի կազմում ավելի շատ ալֆա-լինոլենաթթուներ քան, քան ցանկացած այլ ընկույզի մեջ:

«Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ հունական ընկույզը կարող է պաշտպանել սրտային հիվանդություններից լիպիդային պրոֆիլի լավացման հաշվին»,-ասել է նա:

Բացի այդ, մասնագետի խոսքով, դրանք ունեն հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություններ, ինչը ոչ կարեւոր է ոչ միայն սրտի եւ անոթների, այլ նաեւ ընդհանուր առմամբ օրգանիզմի առողջության համար:     



© NEWS.am Medicine