Հայաստանը կրկին 10-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով

14:52   10 հուլիսի, 2020

Հայաստանը վերադարձել է աշխարհում 10-րդ տեղը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով մեկ միլիոն մարդու հաշվով: Հուլիսի 7-ին երկիրն այս ցուցանիշով 9-րդ տեղում էր:

Այսօրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 30 903 դեպք, որից 557-ն ախտորոշվել է վերջին 24 ժամվա ընթացքում: Մեկ միլիոն մարդու հաշվով կա վարակման 10428 դեպք:

Այս ցուցանիշով աշխարհում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Քաթարը, Սան Մարինոն և Բահրեյնը, որտեղ համապատասխանաբար գրանցվել է 36 366, 20 599 եւ 18 602 վարակման դեպք մեկ միլիոն մարդու հաշվով։

Իսկ աշխարհում վարակվածների բացարձակ թվով առաջատար են ԱՄՆ-ը (3 220 500), Բրազիլիան (1 759 103) եւ Հնդկաստանը (798 128): Սակայն մեկ միլիոն մարդու հաշվով վարակման դեպքերի քանակով ԱՄՆ-ն աշխարհում 13-րդն է, Բրազիլիան՝ 15-րդ, իսկ Հնդկաստանը՝ 112-րդ:

Հիշեցնենք, որ Չինաստանը, որտեղ սկսվել էր կորոնավիրուսային պանդեմիան, 192-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մեկ միլիոն մարդու հաշվով դեպքերի թվով (ընդամենը 58 դեպք՝ մեկ միլիոնի հաշվով): Ամբողջ համավարակի ընթացքում այստեղ գրանցվել է վարակման 83 585 դեպք, նոր դեպ այժմ գրեթե չի գրանցվել:





© NEWS.am Medicine