Գիտնականները ստեղծել են մկներ, որոնք ընկալունակ են կորոնավիրուսի հանդեպ

23:20   10 հուլիսի, 2020

Չինացի գիտնականները ստեղծել են գենետիկորեն ձեւափոխված մկներ, որոնք ընկալունակ են կորոնավիրուսի հանդեպ: Այս մկների վրա, ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է SinoGene ընկերության գլխավոր տնօրեն Մի Ցզիդունը, հնարավոր կլինի փորձարկել կորոնավիրուս դեմ պատվաստանյութերը եւ դեղամիջոցները։

Մի Ցզիդունի խոսքերով՝ սովորական մկները չեն կարող վարակվել կորոնավիրուսով, հետեւաբար մկների վրա փորձեր կատարելու համար անհրաժեշտ է կլոնավորման եւ գենոմի խմբագրման օգնությամբ նրանց մարդկային ACE2 գեն «փոխպատվաստել»։

Մասնագետի խոսքերով՝ միայն այս մոտեցման դեպքում կարելի է օբյեկտիվորեն դատել մկների վրա փորձարկված պատվաստանյութերի եւ դեղամիջոցների արդյունավետության մասին։



© NEWS.am Medicine