Մայոնեզի օգնությամբ գեղեցկությունը պահպանելու 5 եղանակ

19:45   27 հուլիսի, 2014

Երբ մայոնեզի մասին եք լսում, առաջին հերթին, երեւի թե, սալաթների մասին մտածեք: Այնինչ դրա օգնությամբ կարող եք նաեւ գեղեցկությունը պահպանելու բազմաթիվ միջոցներ գտնել, հաղորդում է Medical Daily-ն:

Մինչ հիշատակված միջոցների նկարագությանն անցնելը, նշենք, որ իր անվան ծագմամբ ֆրանսերենին պարտական սննդամթերքն, ի տարբերություն ճարպերի՝ առողջության համար վնասակար բաղադրությանը, միաժամանակ նաեւ մազերի եւ մաշկի համար գերառողջարար սպիտակուցներով է հարուստ: Իսկ հիմա՝ առավել մանրամասն.

1. Մազերի որակի կարգավորում

Մազերը, աճի շարունակականություն ապահովելու եւ առողջ տեսք ստանալու համար, սպիտակուցների կարիք են զգում: Այնպես որ հանգիստ կարող եք մազածածկույթին մայոնեզ քսելով՝ արմատներից մինչ ծայրերը տարածել եւ շուրջ մեկ ժամ անց մաքրել: Այդ ընթացքում կհասցնեք բոլոր անհրաժեշտ սնուցիչները ձեռք բերել: Շաբաթական մեկ անգամ նկարագրված պրակտիկային դիմելով՝ թե խոնավ, եւ թե վնասված մազերից կազատվեք:

2. Արեւայրուքի պատճառած ցավի մեղմում

Մայոնեզը կարող է նաեւ լողափին պետքական գտնվել: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ուժեղ արեւայրուք եք ստացել եւ մաշկային այրոց եք զգում: Ճիշտ է՝ երեւույթի դեմ պայքարի համար նախանշված բազմաթիվ այլ միջոցներ կան, բայց մայոնեզն էլ ցավը մեղմելու հրաշալի հատկություն ունի:

3. Կուտիկուլների փափկեցում

Եղունգների շուրջ գտնվող մաշկը՝ կուտիկուլները փափկեցնելու համար եւս կարելի է մայոնեզ օգտագործել: Ավելին՝ այն կարող եք ձեռքի ողջ մակերեսին քսել: Կարճ ժամանակ անց ներծծվելով՝ սննդամթերքի այս տեսակը նաեւ եղուգների ամրությունը պահպանելու տեսանկյունից կարող է օգտակար գտնվել:

4. Ոտնաթաթի մաշկի անկենդան մակերեսի շերտազատում

Ամռանը հաճախ ենք բաց ոտքերով շրջում, ինչի արդյունքում ոտնաթաթին՝ սրունքի ստորին հատվածում մաշկի անկենդան շերտ կամ կոշտուկներ կարող են առաջանալ: Տհաճ երեւույթից ազատվելու համար կարող եք ոտնաթաթին մայոնեզ քսել: Լավագույն արդյունքի հասնելու նպատակով հարկավոր է կարճ ժամանակով բամբակե գուլպաներ կրել, վրայից էլ՝ ոտքը պոլիէթիլենով փաթաթել՝ ամբողջական ներծծում ապահովելու համար: 

5. Գլխի ոջիլի ոչնչացում

Շատերը գլխի ոջիլից ազատվելու համար քացախ են օգտագործում, բայց մայոնեզն էլ պակաս արդյունավետ չէ: Պարզապես հարկավոր է անմիջապես գլխամաշկին քսել: Այդ կերպ, ինչպես ասում են՝ մեկ կրակոցով երկու նապաստակ կսպանեք: Եւ զզվելի արարածներից կարող եք ազատվել, եւ մազերի որակը կարգավորել:

 



© NEWS.am Medicine