Գիտնականները COVID-19-ից մահացության ռիսկի հաշվիչ են ներկայացրել

14:26   13 հուլիսի, 2020

Գիտնականները մեքենայական ուսուցման ալգորիթմ են ներկայացրել, որն օգնում է հասկանալ կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի ռիսկի գործոնները:

Ըստ news-medical.net-ի՝ medRxiv պրեպրինտերի սերվերում հրապարակված հետազոտությունը նկարագրում է մեքենայացված ուսուցման օգտագործումը՝ ռիսկի գործոններն ավելի լավ հասկանալու համար: Ալգորիթմների օգտագործումը կարող է օգնել օբյեկտիվորեն գնահատել այս ռիսկի գործոնները եւ, հնարավոր է, կապեր գտնել, որոնք բաց են թողնվել զուտ դիտորդական հետազոտությունների ընթացքում:

Խոսքը COVID-19 Mortality Risk (CMR) գործիքի մասին է: Այն իրենից մեքենայական ուսուցման նոր մոդել է ներկայացնում, որը նախատեսված է COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների շրջանում մահացության մակարդակը կանխատեսելու համար: Այն հիմնված է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բազմաթիվ կենտրոնների տվյալների վրա, այդ թվում՝ ժողովրդագրական տեղեկատվության, լաբորատոր արդյունքների եւ ուղեկցվող հիվանդությունների:

Հետազոտողները պարզել են, որ տարիքն իսկապես ռիսկի գործոն է կորոնավիրուսային վարակի բարդությունների եւ մահացության համար: Թթվածնի վատ հագեցվածությունը (այսպես կոչված ցածր հագեցվածությունը) եւս կարող է ռիսկի լուրջ գործոն լինել: Որոշ լաբորատոր հետազոտությունների տվյալներ կարող են լինել նաեւ բիոմարկերները, որոնք ապացուցում են հնարավոր բարդությունները:

C-ռեակտիվ սպիտակուցը նույնպես շատ կարեւոր ցուցանիշ է. եթե դրա պարունակությունը գերազանցում է 50 3 մգ/լ, դա մտահոգության տեղիք է տալիս, իսկ եթե այն 130 3մգ/լ-ից ավել է, ապա դա արդեն կարող է կապված լինել մահվան վտանգի լուրջ աճի հետ: Կրեատինինի եւ միզանյութի մակարդակի բարձրացումը եւս կարող է վկայել վատ կանխատեսման մասին։



© NEWS.am Medicine