Ուլտրամանուշակագույն ճառագայթներն իսկապես արդյունավետ են կորոնավիրուսի դեմ

16:01   20 հուլիսի, 2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթումն իսկապես կարող է արագորեն ոչնչացնել կորոնավիրուսը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է իմունոլոգ, Միլանի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Մարիո Կլերիչին:

Ըստ նրա՝ հետազոտության ընթացքում փորձագետները SARS-CoV-2 կորոնավիրուսը տեղադրել են ջրի կաթիլների մեջ, որպեսզի վերարտադրեն այն ազդեցությունը, որն առաջանում է կորոնավիրուսով հիվանդի հազի ժամանակ: Այնուհետեւ վիրուսները կաթիլներում արեւային ճառագայթահարման տարբեր չափաբաժինների են ենթարկվել։

Ինչպես պարզվել է, նույնիսկ փոքր չափաբաժիններով ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը նույնիսկ մի քանի վայրկյանում ապաակտիվացնում է վիրուսը:

«Ամռանը երկրի մթնոլորտ ներթափանցող արեւի ճառագայթները կարող են գրեթե ամբողջությամբ սպանել թուքի կաթիլներում պարունակվող վիրուսը, որոնք առաջանում են վարակված անձի հազից կամ նրա հետ խոսելու ժամանակ», - ասել է գիտնականը:

Նա նաեւ բացատրել է կորոնավիրուսի դեպքերի մեծ թիվը Հնդկաստանում, Պակիստանում եւ Բանգլադեշում: Ըստ նրա՝ դա պայմանավորված է մուսոնային մթնոլորտով, որի դեպքում ամռանը հորդառատ անձրեւների պատճառով քիչ արեւային ճառագայթներ են ներթափանցում մթնոլորտ։




© NEWS.am Medicine