Որ սննդամթերքներն են բարելավում տրամադրությունը

23:12   21 հուլիսի, 2020

Որոշ սննդամթերքներ կարող են բարելավել տրամադրությունը, ինչպես հաստատում է սննդաբան Տամիլա Արսենեւան (Ռուսաստան)։

Նրա խոսքերով՝ բրազիլական ընկույզը, ոստրեները, բանանը, ոսպը եւ սեւ շոկոլադը նպաստում են սերոտոնինի, դոպամինի եւ էնդորֆինների՝ այսպես կոչված, երջանկության հորմոնների արտադրմանը: Բացի այդ, այս մթերքներն այլ առավելություններ եւս ունեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արսենեւան խորհուրդ է տալիս օրական երեք բրազիլական ընկույզ ուտել՝ օրգանիզմը սելենի անհրաժեշտ քանակությամբ ապահովելու համար, սա միկրոտարր է, որի անբավարարությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի, ապատիայի եւ նյարդայնացման:

Ոստրեները պարունակում են ցինկ, որը դրական է ազդում նյութափոխանակության եւ ուղեղի աշխատանքի վրա: Դրանք նաեւ խթանում են տիրազին ամինաթթվի սինթեզը, ինչը թեթեւացնում է նյարդային լարվածությունը:

Իր հերթին, ոսպը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նորմալացմանը:

«Եթե երկու շաբաթ օրական 40 գրամ սեւ շոկոլադ օգտագործեք, ձեր օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակը կնվազի: Բայց հիշեք՝ կարեւոր է պահպանել չափը, քանի որ այս քաղցրավենիքը կարող է վնասել ձեր կազմվածքին»,- ասել է Տամիլա Արսենեւան:

 



© NEWS.am Medicine