Կենդանի ուղեղի հետազոտության ինչպիսի՞ մեթոդներ են այսօր օգտագործվում

14:29   22 հուլիսի, 2020

Այսօր բժիշկներին հասանելի են ողջ մարդու ուղեղի հետազոտության բազմաթիվ մեթոդներ, եւ դրանցից որոշներն առանձնապես տեղեկատվական են եւ օգնում են ախտորոշել մի ամբողջ շարք հիվանդություններ: Այս մեթոդների մասին «Ինչպե՞ս տեսնել կենդանի ուղեղը» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտնել է նեյրոկենսաբան, ճառագայթային ախտորոշման բժիշկ Աննա Խորուժայան:

Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) – Այսօր ուղեղի վիզուալացման ամանահաճախ օգտագործվող մեթոներից մեկն է: Մասնագետը նշեց, որ ՀՏ-ն, ըստ էության,  բարելավված ռենտգենն է: Այս մեթոդի հիմքում նույնպես դրված է իոնացնող ճառագայթումը, եւ այն թույլ է տալիս տեսնել հորիզոնական հարթության մակարդակում գլխուղեղի կտրվածքները: ՀՏ պատկերներում կարելի է նաեւ տեսնել գանգի ոսկորները, քանի որ դրանք ակտիվորեն իրենց մեջ են վերցնում ռենտգենյան ճառագայթները, իսկ պատկերների վրա լուսարձակում են վառ սպիտակ լույսով:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) այս մեթոդն այսօր համարվում է գլխուղեղի վիզուալացման ոսկե ստանդարտը, մասնագետի խոսքով՝ ապահովում է ուղեղի կառուցվածքի լավ ըմբռնում, դրա միջոցով կարելի է դիտարկել կեղեւը, գորշ նյութն առանձնացնել սպիտակ նյութից:

«Այս մեթոդը առավել մեծ քանակությամբ տեղեկություններ է տալիս ճառագայթային ախտորոշման բժիշկներին, երբ խոսում ենք ուղեղի որեւիցե օրգանական հիվանդությունների մասին»,- ասաց մասնագետը:

Մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիան ապահովում է ուղեղի անոթների վիզուալացումը. այս մեթոդը հնարավորություն է տալիս ստեղծել ուղեղի հետազոտվող հատվածի անոթային ցանցի եռաչափ վերականգնում:

Ֆունցիոնալ ՄՌՏ – սա եւս հաճախ օգտագործվող հետազոտություններից մեկն է, որը թույլ է տալիս տեսնել ուղեղի ակտիվությունը:

ՊԵՏ ՀՏ – եւս մեկ կարեւոր հետազոտություն, որը, մասնագետի խոսքով, դասվում է ամենաիսկական հասկացությամբ միջուկային բժշկությանը: Այս մեթոդի միջոցով մենք կարող ենք տեսնել ուղեղի կեղեւի հատվածները, որոնք առավել ակտիվացված են կոնկրետ պահին:

Մասնագետի պարզաբանմամբ՝ այս մեթոդը նաեւ օգտակար է ուռուցքների, մետաստազների ախտորոշման համար, քանի որ ուռուցքն անչափ ակտիվ հյուսվածք է, որն արագ աճում է եւ շատ էներգիա ու գլյուկոզա պահանջում: Կան դեղամիջոցներ, որոնք կուտակվում են այն հյուսվածքներում, որոնք ակտիվորեն աճում են, եւ բժիշկները տեսնելով այդ կուտակումները, կարող են ենթադրել, որ հենց այնտեղ է գտնվում ակտիվ ուռուցքային պրոցեսը:

Նշենք, որ այսօր գլխուղեղի հետազոտության համար օգտագործվում են նաեւ որոշ այլ տեսակներ, այդ թվում՝ ուլտրաձայնային ախտորոշումը, էլեկտրաէնցեֆալոգրաֆիան, էլեկտրանեյրոմիոգրաֆիան եւ այլ մեթոդներ:



© NEWS.am Medicine