Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման առաջին դեպքը

11:41   23 հուլիսի, 2020

Ռուսաստանի Վլադիմիրի մարզում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վլադիմիր Սիպյագինը՝ «ВКонтакте»-ի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:

Նրա խոսքով՝ կրկնակի վարակվել է բժիշկներից մեկը: Առաջին եւ երկրորդ վարակումը տեղի է ունեցել երկու ամսվա ընթացքում: Նախկինում պաշտոնապես չէր հաղորդվում Ռուսաստանի տարածքում կրկնակի վարակումների մասին, հայտնում է Lenta-ն:

Վլադիմիր Սիպյագինը բնակիչներին կոչ է արել պահպանել նախազգուշական միջոցները եւ հանրային վայրերում դիմակ կրել, իսկ 65 տարեկանից մեծ եւ քրոնիկ հիվանդություններով մարդկանց հանձնարարել է ինքնամեկուսացման մեջ մնալ:



© NEWS.am Medicine