Ամսական որքա՞ն ֆասթ ֆուդ կարելի է ուտել

18:47   24 հուլիսի, 2020

Ամսական որքա՞ն ֆասթ ֆուդ կարելի է ուտել՝ առանց առողջությունը վնասելու: Այս մասին իր կարծիքն է հայտնել Սնունդի, բիոտեխնոլոգիայի եւ սննդամթերքի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Տուտելյանը, հայտնում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը:

Մասնագետի խոսքով՝ ինքը կտրականապես դեմ է սնունդը առողջի եւ վնասակարի բաժանմանը: Նրա կարծիքով՝ շատ բան կախված է այն բանից, թե հատկապես որքան եւ որքան հաճախ են ուտում այս կամ այն մթերքը: Օրինակ՝ առանց վախենալու արագ սնունդի ռեստորաններ կարելի է հաճախել ամիսը նվազագույնը մեկ անգամ, եւ ոչ մի սարսափելի բան չի պատահի:

«Մի՞թե կարելի է հրաժարվել, օրինակ, հում ապխտած բարակ երշիկի մեկ կտորից: Դա համեղ է, ախորժալի: Կամ եթե ամիսը մեկ անգամ երեխայիդ տանես «Մաքդոնալդս»՝ իմանալով, որ այնտեղ շատ համեղ ֆրի կարտոֆիլ կա, շատ ճարպ, այնտեղ տրանսգենային ճարպե՞ր են: Բայց եթե ամիսը մեկ անգամ քեզ թույլ ես տվել մի չափաբաժին, դա, իհարկե, ոչ մի կերպ չի անդրադառնա առողջության վրա»,- ասել է Վիկտոր Տուտելյանը:



© NEWS.am Medicine