Արհեստական բանականությունը կկանխատեսի կորոնավիրուսի ծանր ընթացքը

19:54   24 հուլիսի, 2020

Չինացի գիտնականները սկսել են օգտագործել արհեստական բանականությունը, որն օգնում է կանխատեսել ծանր բարդությունների զարգացման ռիսկը՝ COVID-19 կորոնավիրուսով հիվանդների մոտ: Այս մեթոդի գնահատման համար Guangzhou Institute of Respiratory Health եւ Tencent AI Lab-ի մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Ինչպես հաղորդում է Xinhua-ն, հիմնվելով 575 բժշկական կենտրոններից 1590 պացիենտների տվյալների վրա, հետազոտողները մշակել են ինքնուս մոդել, որը 5, 10 եւ 30 օրվա ընթացքում կարող է կանխատեսել COVID-19-ով պացիենտների մոտ ծայրահեղ ծանր վիճակի զարգացման ռիսկը: Եզրակացությունները նա անում է հիմնվելով ընդունվելու ժամանակ պացիենտների կլինիկական ցուցանիշների վրա:

Հետազոտողները 74 կլինիկական ցուցանիշների սքրինինգ են կատարել եւ որոշել են 10 հիմնական ռիսկային գործոններ, որոնք կարելի է համատեղել` ծանր վիճակի զարգացումը կանխատեսելու համար: Այսպիսի գործոնների թվում են ռենտգենյան պատկերների անոմալիաները, տարիքը, շնչարգելության առկայությունը եւ հարակից հիվանդությունները։



© NEWS.am Medicine