Ինչպե՞ս է կորոնավիրուսին հաջողվում անարգել ներթափանցել բջիջների մեջ

10:34   25 հուլիսի, 2020

Սան Անտոնիոյի Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է նոր SARS-CoV-2 կորոնավիրուսն ազատորեն ներթափանցում բջիջների մեջ՝ պաշտպանական համակարգերի ակտիվացնում չառաջացնելով: Վարակման խորամանկ մեխանիզմի մասին պատմում է Nature Communications-ում հրապարակված հոդվածը։

Ըստ «Լենտա»-ի՝ բջիջի մեջ ներթափանցելու համար կորոնավիրուսը քողարկում է սեփական մոլեկուլները որպես բջջային միակցություններ: Բջիջների վարակման մեջ առանցքային դերերից մեկը Nsp16 վիրուսային ֆերմենտինն է։

Այն փոփոխում է կեպ-կառուցվածքը մատրիցային ՌՆԹ-ների ծայրին, որոնք օգտագործվում են ԴՆԹ-ում պարունակվող գենետիկական տեղեկատվությունը տեղափոխելու համար այն ռիբոսոմներին, որտեղ իրականացվում է սպիտակուցների սինթեզումը: Կեպը բազմաթիվ տարբեր գործառույթներ է իրականացնւմ, այդ թվում կարգավորում է ՌՆԹ-ի տեղափոխումը կորիզի եւ ռիբոսոմների միջեւ: Վիրուսային ՌՆԹ-ի կեպի մոդիֆիկացման շնորհիվ բջիջը չի կարող ճանաչել օտար մոլեկուլը եւ այն դրա մաս է համարում։

Գիտնականների խոսքով՝ Nsp16-ի եռաչափ կառուցվածքի վերծանումը եւ դրա ընկալումը թույլ կտա արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցներ մշակում COVID-19-ի բուժման համար, որոնք կկանխեն կեպերի մոդիֆիկացիան։



© NEWS.am Medicine