Ինչո՞ւ են մարդիկ կորոնավիրուսի ժամանակ հոտառությունը կորցնում

19:14   27 հուլիսի, 2020

Կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ հոտառության կորուստը ոչ նեյրոնային տեսակի բջիջներին աջակցող աշխատանքի վրա վիրուսի ազդեցության հետեւանքն է: Այսպիսի կարծիք է հայտնել գիտնական Սանդիփ Ռոբերտ Դաթը:

Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսի ժամանակ հոտառության կորուստը կարճատեւ եւ շրջելի պրոցես է, որը սովորաբար չի բերում որեւիցե երկարաժամկետ խնդրի:

Հոտառության կորուստը համարվում է կորոնավիրուսով վարակման դեպքում ամենահաճախ դրսեւորվող ախտանիշը: Նեյրոններն ախտահարող որոշ վիրուսային ինֆեկցիաների դեպքում այս ախտանիշը երկար է պահպանվում, երբեմն էլ ընդմիշտ, բայց COVID-19-ի դեպքում այն սովորաբար մի քանի շաբաթվա ընթացքում անցնում է:



© NEWS.am Medicine