Հակակոագուլյանտները կարող է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը․ հետազոտություն

21:15   27 հուլիսի, 2020

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է սուր շնչառական դիսթրես համախտանիշ, թրոմբոֆիլիա, հիպերտոնիա եւ պոլիաօրգանային անբավարարություն առաջացնել։ Կանխատեսումների բարելավման համար արդյունավետ եւ անվտանգ հակավիրուսային դեղամիջոցներ են անհրաժեշտ, որոնց փնտրտուքով այժմ զբաղված են բազմաթիվ հետազոտողներ։

Ըստ News-medical.net-ի՝ Ascension Parish School Board-ի մասնագետներն ուսումնասիրել են COVID-19-ով վարակված 124 հիվանդի տվյալները եւ պարզել են, որ D-դիմերի քանակության ավելացման հետ կապված թրոմբոֆիլիան կարող է սրել հիվանդության ընթացքը:

ԱՄՆ-ի Սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության (FDA) կողմից հաստատված դեղամիջոցների վիրտուալ սքրինինգի օգնությամբ գիտնականներն իդենտիֆիկացրել են դիպրիրիդամոլի հակակոագուլյանտը, որը լաբորատոր պայմաններում կարողացել է ճնշել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեպլիկացիան։

31 հիվանդի զննման ժամանակ դիպրիրիդամոլի ավելացումը բուժման ռեժիմին հանգեցրել է D-դիմերի կոնցենտրացիայի նվազմանը, լիմֆոցիտների եւ թրոմբոցիտների վերականգնման ավելացմանը: Այս ամենը հանգեցրել է կլինիկական արդյունքի բարելավմանը՝ վերահսկիչ խմբի հիվանդների համեմատ:



© NEWS.am Medicine