Աշխարհում COVID-19 պանդեմիան ահագնանում է: Վերջին 6 շաբաթների ընթացքում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնին, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 640 000-ը: Այս մասին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՀԿ-ն տվյալներ է ստացել վարակման 16 մլն եւ մահվան 640 000 դեպքերի մասին: Պանդեմիան շարունակում է ահագնանալ: Վերջին 6 շաբաթների ընթացքում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ այս շաբաթ արտակարգ նիստ կհրավիրի պանդեմիայի գնահատման համար:
Նրա խոսքով՝ պանդեմիան «փոխել է աշխարհը»՝ միավորելով մարդկանց եւ ցույց տալով, որ մարդիկ կարող է արձագանքել ինչպես դրական, այնպես էլ բացասակայն:
Հեբրեյեսուսի խոսքով՝ չնայած նրան, որ աշխարհը փոխվել է, նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի առանցքային գործոններ, ինչպիսիք են քաղաքական առաջնորդությունը, համայնքների ներգրավվումը:
Նա հավելել է, որ ներկայիս պանդեմիան գլոբալ արտակարգ իրավիճակներից ամենալուրջն է: