Արդյո՞ք կորոնավիրուսը բազմանում է խմելու եւ աղի ջրի մեջ

21:18   29 հուլիսի, 2020

Նոր կորոնավիրուսը չի բազմանում խմելու եւ աղի ջրի մեջ, ինչպես նաեւ դիմացկուն չէ ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: Այս հայտարարությունն արել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան Ռուսաստանում սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Այսօր մենք տեսնում ենք, որ վիրուսը չի բազմանում ո՛չ ծովի ջրերում, ո՛չ էլ խմելու ջրի մեջ, բայց միեւնույն ժամանակ այն կարող է պահպանվել, չնայած մեր խիտ մոնիտորինգը՝ մոտ 800 հետազոտություն, ցույց է տալիս, որ նման ռիսկեր դեռ չկան»,- ասել է նա, փոխանցում է ՌԲԿ-ն։

Մասնագետը նաեւ նշել է, որ եռացումը կործանարար է նոր կորոնավիրուսի համար:

«Վիրուսը դիմացկուն չէ ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ, այսինքն՝ եռացումն այն անմիջապես սպանում է, ինչպես եւ՝ շատ այլ վիրուսներ»,- ասել է Պոպովան:




© NEWS.am Medicine