Ինչո՞ւ վաղ տարիքում ցանկալի չէ հակաբիոտիկներ ընդունելը

23:19   30 հուլիսի, 2020

Վաղ տարիքում հակաբիոտիկների ընդունման նույնիսկ կարճ կուրսերը կարող են բորբոքային հիվանդություններ առաջացնել աղիքներում ավելի մեծ տարիքում: Նման եզրակացության են եկել Ռատգերսկի համալսարանի գիտնականները մկների վրա փորձերի ընթացքում:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Genome Medicine-ում, հավելյալ ապացույցներ է ներկայացնում, որոնք հաստատում են, որ մինչեւ 1 տարեկանը հակաբիոտիկների օգտագործումը խախտում է աղիքների միկրոբիոտը, որը չափազանց կարեւոր դեր է խաղում իմունային համակարգի առողջ զարգացման եւ այլ հիվանդությունների կանխարգելման գործում, ինչպես օրինակ՝  IBD  եւ 1-ին տեսակի դիաբետ:

«Այս հետազոտությունը հավելյալ ապացույցներ է ներկայացնում, որոնք հաստատում են, որ հակաբիոտիկների օգտագործումն ազդում է երեխաների հետագա զարգացման վրա»,-պատմել է հետազոտության համահեղինակ Մարտին Բլազերը:

 

 



© NEWS.am Medicine