Ինչո՞ւ են տարեց մարդկանց խորհուրդ տալիս ավելի հաճախակի ծիծաղել

10:35   1 օգոստոսի, 2020

Եթե տարեց մարդն առօրյա կյանքում չի ծիծաղում, մոտ ժամանակում ոչ գործունակ դառնալու հավանականությունը 1,4 անգամ մեծանում է նույն տարիքի այն մարդկանց համեմատությամբ, որոնք շատ են ծիծաղում: Այս մասին զգուշացնում են Նագոյայի համալսարանի գիտնականները:

Գիտնականները 3 տարի հետեւել են 65-ն անց 14 233 անձանց՝ ցանկանալով հայտնաբերել ծիծաղի հաճախականության եւ ուժերի պահպանման ունակության միջեւ կապը, որ իրենց ինքնուրույն սպասարկեն, ոտքի կանգնեն, քայլեն՝ կողմնակի օգնության կարիք չունենալով, ինչպես նաեւ ծիծաղի եւ մահվան ելքի միջեւ կապը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետազոտվողներին բաժանել են 4 խմբի՝ կախված այն հանգամանքից, թե նրանք որքան հաճախ են ամբողջ ձայնով ծիծաղել: Պարզվել է ինքնուրույն տեղաշարժվելու եւ իրեն սպասարկելու ունակությունը կորցնելու հավանականությունը գրեթե չծիծաղող անձանց շրջանում 1,4 անգամ ավելի մեծ էր նրանց համեմատությամբ, որոնք գրեթե ամեն օր ծիծաղել են:

Գիտնականները չեն բացառում, որ այս երեւույթի գլխավոր պատճառը իմունիտետի աշխատանքն է: Հիմքեր կան ենթադրելու, որ հաճախակի ծիծաղելը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Ծիծաղը նաեւ թույլ է տալիս խթանել հյուսվածքներին արյան մատակարարումը: Արդյունքում՝ հաստատվել է գործունակության եւ ծիծաղի հաճախականության միջեւ կապը, բայց ոչ ծիծաղի եւ մահվան ելքի միջեւ կապը:



© NEWS.am Medicine