Արդյունավե՞տ է արդյոք բակտերիաների դեմ պայքարում միջանադարյան միջոցը․ գիտնականները փորձարկել են

20:25   2 օգոստոսի, 2020

Նոթինհեմի եւ Ուորիքի համալսարաններից հետազոտողները գնահատել են միջնադարյան հակաբակտերիալ միջոցի արդյունավետությունը, որը պարունակում է սոխ, սխտոր, գինի եւ լեղու աղեր։ Այդ բաղադրատոմսը շուրջ 1000 տարեկան է, հաղորդում են մասնագետները։

BioRxiv-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ միջոցը հիանալի հաղթահարում է գրամբացասական եւ գրամդարական բակտերիաները։ Մասնավորապես, այն սպանում է Acinetobacter baumannii, Stenotrophomonas maltophilia, Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis եւ Streptococcus pyogenes պաթոգենների բիոթաղանթները (կպչուն, կայուն բակտերիալ գոյացություններ)։

Գիտնականների խոսքով՝ այդ խառնուրդի մեկ բաղադրիչը՝ ալիցինը, որը ստացվում է սխտորից, ըստ էության՝ կարող է սպանել բակտերիաները։ Սակայն սխտորը կամ ալիցինը գործանականում ինքնուրույն չէին կարող ազատել բակտերիալ բիոթաղանթներից։ Այսինքն՝ խառնուրդի բոլոր 4 բաղադրիչներն անհրաժեշտ են բակտերիաներն ամբողջովին ոչնչացնելու համար։ Դա նշանակում է, որ առանցքային դեր է խաղում բաղադրիչների որոշակի ամբողջությունը, այլ ոչ դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին։



© NEWS.am Medicine