12:20 15 դեկտեմբերի, 2013Համաշխարհային առողջապահական կազմակերպության Քաղցկեղի ուսումնասիրման Միջազգային գործակալության (ՔՈւՄԿ) տվյալներով 2008 թվականի ընթացքում մահվան դեպքերը կազմել են 7.6 միլիոնի 8%-ը, իսկ կծքագեղձի քաղցկեղը անցյալ տարվա ընթացքում տարավ 522,000 կնոջ կյանք:
«Աշխարհի քիչ զարգացած երկրներում քաղցկեղից մահվան առաջատար պատճառներից մեկն է կծքագեղձի քաղցկեղը», - ասաց Դեվիդ Ֆորմանը՝ ՔՈւՄԿ քաղցկեղային հիվանդությունների տեղեկատվական բաժնի ղեկավարը:
Համաձայն այդ տվյալների, 2012 թվականին քաղցկեղ զարգացել է 14,1 միլիոն մարդու մոտ, ի համեմատ 2008 թվականի, երբ այդ թիվը կազմել էր՝12,7 միլիոն եւ 1,7 միլիոն կին է հայտնաբերվելառաջնակի քաղցկեղով անցյալ տարվա ընթացքում. այս թիվը 20% -ով ավել է 2008 թվականի ցուցանիշից:
ՔՈՒՄԿ GLOBOCAN անվանումով հաշվարկների համաձայն կանանց եւ տղամարդկանց շրջանում քաղցկեզի ամենատարածված ձեւերն են՝ թոքի քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ եւ կոլոռեկտալ (ուղիղհաստաղիքային) քաղցկեղը: Մահվան ամենատարածված պատճառներն են՝ թոքի, լյարդի եւ ստամոքսի քաղցկեղը:
Այն դեպքում, որ քաղցկեղի նոր դեպքերի հաճախությունը առաջվա պես բարձր է մնում ավելի զարգացած երկրներում, միեւնույն է մահվան ցուցանիշները շարունակում են բարձր մնալ ավելի քիչ զարգացած երկրներում, քանի որ այս դեպքում քաղցկեղը ժամանակին չի հայտնաբերվում սկրինինգային ծրագրերի եւ համապատասխան բուժման բացակայության պատճառով:
«Այսօր քաղցկեղի դեմ պայքարում պետք է մշակել արդյունավետ եւ մատչելի մոտեցումներ քիչ զարգացած երկրներում ապրող քաղցկեղով հիվանդների մոտ քաղցկեղի բացահայտման, ախտորոշման եւ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար», -ասաց ՔՈւՄԿ տնօրեն Քրիատոֆեր Ուայլդը:
Դրա վառ օրինակն է Աֆրիկայում արգանդի վզիկի քաղցկեղը , որը տարեկան հարյուր հազարավոր կնոջ մահվան պատճառ է դառնում, բայց որից, ժամանակին սկրինինգենրի միջոցով ախտորոշման միջոցով , կարելի է զգալի մակարդակով խուսափել պատվաստումների կամ հաջողված թերապիայի միջոցով: