Ամենաերկարատեւ բուժումը. COVID-19-ով հիվանդ կինը 141 օր է անցկացրել հիվանդանոցում

11:55   3 օգոստոսի, 2020

Մեծ Բրիտանիայում 35-ամյա Ֆատիմա Բրիդլը հիվանդանոցում ռեկորդային 141 օր է անցկացրել: Այս ամբողջ ընթացքում նա բուժվում էր COVID-19-ից։

Ֆաթիման հիվանդացել էր Մարոկոյից վերադառնալուց անմիջապես հետո: Նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշել, բժիշկներից քչերը կարող էին պատկերացնել, որ նա այդքան երկար կմնա հիվանդանոցում: Նրան Southampton General Hospital էին տեղափոխել կարանտինից առաջ, իոկ դուրս են գրել դրա մեղմացումից շատ օրեր անց։

Կնոջ մոտ հիվանդությունը ծանր ձեւով էր ընթանում, ուղեկցվում էր սուր շնչառական հյուծվածության համախտանիշով, թոքերի անբավարարությամբ, ինչի պատճառով նա ստիպված էր վերակենդանացման բաժնում անհավանական երկար 3.5 ամիս անցկացնել: Դրանցից մեկուկես ամիսը նա գտնվում էր արհեստական ​​կոմայի մեջ, որի ընթացքում նրա փոխարեն շնչում էր թոքերի արհեստական օդափոխության սարքը։

Հիվանդի թոքերից մեկը պերմանենտ վնասվել է, եւ այժմ գործում է նրա միայն մեկ թոքը: Ֆաթիման այն ծանր հիվանդներից է, ում մոտ համավարակի պիկին ԹԱՕ սարքին միացման դեպքում ողջ մնալու հավանականությունը 40 տոկոս էր, ընդ որում, յուրաքանչյուր նոր օր կոմայի մեջ այդ հավանականությունը կրճատվում էր։

Sun on Sunday-ին տված հարցազրույցում կինը խոստովանել է, որ հիվանդանոցի ամբողջ անձնակազմը, որը խնամում էր իրեն այդքան երկար ժամանակ, «մեդալի է արժանի»:




© NEWS.am Medicine