Ի՞նչ արագությամբ է կորոնավիրուսը տարածվում գնացքներում

14:38   3 օգոստոսի, 2020

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե որքան է գնացքներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Infectious Diseases ամսագրում:

Պարզվել է, որ գնացքներում լայնությամբ 3 շարքով եւ երկարությամբ 5 սյունակով նստած ուղեւորներից վարակվելու հավանականությունը 0-10 տոկոս է: Մոտ հեռավորությունից վարակվի փոխանցման միջին արագությունը՝ 0,32 տոկոս:

Ամենից շատ ռիսկի են ենթարկվում վարակված պացիենտի մոտ նստածները: Նրանց մոտ վարակման հավանականությունը կազմել է 3,5 տոկոս:

Նրանց համար, ովքեր գտնվել են հարեւան նստարանների վրա, ռիսկը կազմել է ժամում 1,3 տոկոս:

Հետաքրքիր է, որ հետազոտողները պարզել են, որ վարակվել է միայն մարդկանց 0,075 տոկոսը, ովքեր նստել են նույն տեղում, որտեղ գտնվել է վարակվածը:

Առաջատար հետազոտողը մեկնաբանում է. «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ չնայած կա գնացքներում վարակվելու մեծ ռիսկ, նստարանների դասավորվածությունը եւ ճանապարհի ժամանակը մեծ նշանակություն ունեն: Անհրաժեշտ է նվազեցնել նստարանների խիտ դասավորվածությունը, հետեւել հիգիենայի կանոններին, պաշտպանիչ դիմակներ կրել եւ, իհարկե, գնացք մտնելուց առաջ չափել ջերմությունը»:

 



© NEWS.am Medicine