Դեպրեսիա, տագնապ, վախեր. ինչպե՞ս է պանդեմիան ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա

15:53   3 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի պանդեմիան ազդել է մարդկանց հոգեկան վիճակի վրա եւ հանգեցրել դեպրեսիայի, տագնապի, վախերի, ինքնասպանությունների: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակել են Արկանզասի համալսարանի սոցիոլոգները:

Ինչպես հայտնում է Myvetcandy.com-ը, նրանք հարցում են անցկացրել 10 368 մարդկանց շրջանում: Նրանց արդյունքներում գերակշռել է վախը:

«Մենք հայտնաբերեցինք, որ վախը մարդկանց մոտ բարձր է այն վայրերում, որտեղ կա կորոնավիրուսով վարակման եւ/կամ մահվան բարձր կոնցենտրացիա»,-ասել է հետազոտության հեղինակ Քեւին Ֆիցպատրիկը:

Չնայած իրավիճակը փոխվել է մարտից, երբ անցկացվել է հարցումը, հետազոտողները նշում են պանդեմիայի հետեւանքներն ավելի լավ հասկանալու անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ հետագայում ավելի պատրաստ լինեն:

«Այժմ ճիշտ ժամանակն է դասեր քաղել պանդեմիայից»,-հավելել է նա:   

 



© NEWS.am Medicine