Երգելը կարող է կորոնավիրուսի տարածման տեսանկյունից նույնքան վտանգ ներկայացնել, որքան հազը. հետազոտություն

16:10   4 օգոստոսի, 2020

Երգելը կարող է կորոնավիրուսի տարածման տեսանկյունից նույնքան վտանգ ներկայացնել, որքան հազը: Նման եզրակացության են եկել հետազոտողները, գրում է Independent-ը:

Երգելը, հատկապես մարդկանց կուտակումների պայմաններում, կարող է ռիսկային լինել՝ նշում են արտակարգ իրավիճակների հարցերով գիտախորհրդատվական խմբի գիտնականները:

Փորձագետների խոսքով՝ կան ապացույցներ, որ երգելու ժամանակ մեծ քանակության աէրոզոլներ են արտադրվում, ընդ որում՝ սովորական շփման կամ շնչելու ժամանակ:

Ցանկացած երկարատեւ ժամանակահատվածի ընթացքում երգելը կարող է վտանգ ներկայացնել ինֆեկցիոն աէրոզոլների ձեւավորման տեսանկյունից:

Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայում երգով է զբաղվում մոտ 2 մլն մարդ: Բացի այդ, երկրում կա 70 000 երգչախումբ:  

 



© NEWS.am Medicine