Ականջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգ

18:07   4 օգոստոսի, 2020

Բժիշկ էնդոկրինոլոգ եւ սննդաբան Միխայիլ Զաբոտինը Slovodel կայքի համար մեկնաբանությունում պատմել է, թե ինչու չի կարելի անտեսել ականջներում աղմուկը եւ ինչպես պայքարել դրա դեմ:

Ի՞նչ է տինիտուսը

Ականջներում աղմուկն անվանում են տինիտուս: Այն բնորոշվում է առանց ակնհայտ պատճառի ականջներում աղմուկով, որը տեւում է 5 րոպե:

Ինչի մասին է վկայում տինիտուսը

Էնդոկրինոլոգը նշում է, որ այն կոնկրետ հիվանդության ախտանիշ չէ, սակայն մասնագետներն ուսումնասիրում են կապը այլ տարիքային հիվանդությունների հետ:

«Օրինակ, անոթների աթերոսկլերոզ, դիսլիպիդեմիա, շաքարային դիաբետ, հիպերտոնիա, մետաբոլիկ համախտանիշ, այն կարող է լինել նաեւ պարանոցի օստեոխոնդրոզի, գլխուղեղի վնասվածքի, պարանոցի եւ գլխուղեղի ուռուցքի, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների հետեւանք:

Ո՞վ պետք է մտածի այդ հիվանդության մասին

Ըստ վիճակագրության՝ նման ախտանիշը հաճախ հանդիպում է 55 տարեկանից բարձր մակարդկանց մոտ: Բացի այդ, ռիսկի խմբում են հակաբիոտիկներ օգտագործող մարդիկ:

Ականջներում աղմուկը առաջանում է նաեւ մարդկանց մոտ, ովքեր հակված են մշտական սթրեսի կամ իպոխոնդրիկ վիճակի:

Տինիտուսի բուժումը

Հիվանդության բարդությունն այն է, որ աղմուկը գրեթե միշտ սուբյեկտիվ է, եւ նույնիսկ բարձր որակավորում ունեցող բժիշկը չի կարող լսել այդ ձայնը: Ավելին, հիվանդության բուժում գոյություն չունի:

Մասնագետները մեծամասամբ դա կապում են բարձր տագնապայնության հետ:

հատուկ դեպքերում բժիշկները դիմում են գործիքային կամ լաբորատոր հետազոտությանը: Դեպքերի մեծամասնությունում հայտնաբերվում են անոթների աթերոսկլերոզ եւ դիսլիպիդեմիա:

Հիվանդության կանխարգելում

Հիվանդության կանխարգելման համար սննդաբանը խորհուրդ է տալիս առողջ կենսակերպ վարել եւ հետեւել մարմնի նորմալ զանգվածին, ուտել առողջ սնունդ՝ սահմանափակելով պարզ ածխաջրերն ու հագեցած ճարպերը: Նրա խոսքով՝ պետք է հետեւել նաեւ քնի ռեժիմին, պահպանել դրական տրամադրվածությունը:

Նա նշել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ՝ որտեղից է առաջացել աղմուկը: Եվ եթե դրա ախտանիշները կրկնվում են, ապա պետք է դիմել բժշկի:  



© NEWS.am Medicine