Ինչո՞ւ պետք է ամենօրյա սննդակարգում ներառել ազնվամորին

14:40   5 օգոստոսի, 2020

Planet Today կայքը թվարկել է պատճառները, թե ինչու է պետք ամենօրյա սննդակարգում ներառել ազնվամորին:

Մեկ բաժակով մեկ բաժին ազնվամորին պարունակում է վիտամին C-ի օրական բաժնի ավելի քան 50 տոկոսը: Բացի այդ, ազնվամորին վիտամին K-ի եւ մանգանի բնական աղբյուր է: Եվ, վերջապես, ազնվամորին պարունակում է B խմբի վիտամինները: Պետք է նշել նաեւ, որ ազնվամորին շաքարի ցածր պարունակությամբ հատապտուղներից մեկն է:

Ազնվամորու այլ օգտակար հատկություններից են մանրաթելերը, որոնք նպաստում են քաշի նվազեցմանը, ինչպես նաեւ կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը՝ լավացնելով մարսողությունը:

Ինչպես նաեւ այն հարուստ է հակաօքսիդանտներով: Հետեւաբար, այն թույլ է տալիս նվազեցնել բորբոքումն ու օգնում է պայքարել դիաբետի, ճարպակալման, սրտային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի դեմ:

Ազնվամորու դրական հատկություններ են հայտնաբերվել նաեւ ուղեղի աշխատանքի եւ հիշողության լավացման գործում:

Ինչ վերաբերում է ազնվամորու օգտագործման միջոցներին, դրա դրական հատկությունները պահպանվում են ինչպես թարմ վիճակում, այնպես էլ յոգուրտի կամ սմուզիի տեսքով: 

 



© NEWS.am Medicine