Երկրի վրա յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ 1 մարդ է մահանում. Reuters

19:30   5 օգոստոսի, 2020

Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 700 000-ը՝ համաձայն Reuters գործակալության հաշվարկների:

Ընդ որում, ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանն ու Մեքսիկան առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրների ցուցակում, որտեղ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել:

Կորոնավիրուսից ամեն օր մահանում է մոտ 5900 մարդ՝ նշում է գործակալությունը:

Այլ կերպ ասած՝ ամեն ժամ մահանում է 247 մարդ, եւ 1 մարդ է մահանում յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի բռնկումը հսկողության տակ է:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է արդեն ավելի քան 155 000 մարդ:

«Այո, նրանք մահանում են: Դա ճիշտ է…Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք անում ամեն ինչ, ինչ կարող ենք անել: Կորոնավիրուսի բռնկումը մեր հսկողության տակ է: Դա սարսափելի ժանտախտ է»,-Axios-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:    



© NEWS.am Medicine