Ամերիկացի կինը նիհարել է ավելի քան 70 կգ-ով՝ իր կյանքը փրկելու համար

21:24   5 օգոստոսի, 2020

Կանզաս նահանգի Թոփիկա քաղաքի բնակչուհի Թոնի Ուեբը ստամոքսի շունտավորման վիրահատության միջոցով նիհարել է մոտ 72 կգ-ով՝ մահից փրկվելու համար, հայտնում է KSNT հեռուստաալիքը:

Նախկինում նա կշռում էր մոտ 210 կգ, եւ դրա պատճառով առողջության հետ կապված խնդիրներ էր ունենում: Կնոջ ոտքերը ցավում էին, նա տառապում էր շաքարախտով:

Բժիշկները նրան խորհուրդ են տվել ստամոքսի շունտավորում անել՝ մահացու վտանգից խուսափելու համար: Սակայն նախ կնոջը անհրաժեշտ էր նիհարել:

Վիրաբույժ Վաել Խրեիսը հեռուստաալիքին հայտնել է, որ պացիենտը փորձել է նիհարելու բազմաթիվ ծրագրեր եւ վերջապես հասել է իր նպատակին՝ կորցնելով հարյուր ֆունտ: Սակայն այս գործընթացը աստիճանական էր՝ վիրահատությունից առաջ կնոջը հաջողվել է ավելի քան 40 կգ քաշ գցել, իսկ դրանից հետո` մոտ 30 կգ:

Ուեբը նշել է, որ այժմ կարող է ինքնուրույն հրել սայլակը խանութում եւ նույնիսկ էլեկտրական մեքենաներից չի օգտվում:



© NEWS.am Medicine