35 տարի կողք կողքի ապրած ամուսինները մահացել են կորոնավիրուսից 11 օր տարբերությամբ

16:54   6 օգոստոսի, 2020

Կալիֆոռնիայում 35 տարի կողք կողքի ապրած ամուսինները մահացել են կորոնավիրուսից 11 օր տարբերությամբ, հաղորդում է CNN-ը:

Նրանք ծանոթացել են դպրոցում եւ միանգամից լավագույն ընկերներ դարձել: Այս մասին հեռուստաալիքին պատմել է Ռոբինսոնների որդին՝ Դելոն Ադամսը:

62-ամյա Քիթի մոտ վարակման թույլ նշաններ են հայտնաբերվել: Նա դիաբետիկ էր:

Մեկ շաբաթ անց կորոնավիրուսով վարակվել է նաեւ 60-ամյա Գվենդոլինը: Կինը տառապում էր ասթմայով եւ միելոդիսպլաստիկ համախտանիշով:

Զույգը հոսպիտալացվել է 2 օր տարբերությամբ: Քիթը՝ 12-ին, իսկ Գվենդոլինը՝ 14-ին:

4 օր անց Գվենդոլինը մահացել է:

Դրանից հետո Քիթի մոտ երիկամների խնդիր է սկսվել: Բժիշկը մտադիր է եղել դիալիզի պրոցեդուրա սկսել, սակայն որդու խոսքով՝ ժամանակին պրոցեդուրան չի անցկացվել, եւ տղամարդը մահացել է:

Ռոբինսոններն ունեին 4 երեխա եւ 10 թոռ:  

 



© NEWS.am Medicine