Գիտնականները գտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»

18:41   6 օգոստոսի, 2020

Գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի «թույլ տեղը»: Համապատասխան ուսումնասիրության տվյալները հրապարակվել են Science Daily պորտալում:

Կանզաս նահանգի համալսարանի մասնագետները փորձարկել են կորոնավիրուսի դեմ բուժական միջոցը եւ պարզել են, որ 3C-անման պրոտեազան (3CLpro) SARS-CoV-2-ի զարգացման մեջ հիմնական ֆերմենտն է: Լաբորատոր մկների վրա այս պրոտեազայի հայտնաբերված արգելակիչներն օգտագործելիս պարզվել է, որ դեղը դադարեցրել է վիրուսի կրկնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ հետազոտողների, վիրուսի «թույլ տեղի» վրա նման ազդեցությունը հնարավորություն է տալիս արգելափակել ոչ միայն MERS-ի, այլեւ MERS-CoV եւ SARS-CoV-2 կորոնավիրուսների բազմացումը: Որպես հաջորդ քայլ՝ մասնագետները նշում են մարդու վրա դեղամիջոցի արդյունավետության ստուգման անհրաժեշտությունը:

 



© NEWS.am Medicine