Պարզվել է՝ ինչու է հայելին աղավաղում արտաքինը

21:27   6 օգոստոսի, 2020

Մարդիկ երբեմն շատ են զարմանում, երբ լուսանկարներում այնպիսի տեսք չեն ունենում, ինչպես հայելու մեջ: Այս ֆենոմենն ունի բազմաթիվ բացատրություններ, գրում է Planet Today-ը:

Հայելին, որը մարդիկ օգտագործել են դեռ հնագույն ժամանակներից, իսկապես կարող է աղավաղել մարդու արտաքինը: Դժվար չէ պատկերացնել հռոմեացի աղջկա, ով ամբողջ կյանքը նայել է ապակե անոթի կոտրված բեկորներին եւ սխալ պատկերացում ունեցալ սեփական տեսքի մասին:

Իսկ այսօր, երբ մարդիկ սովորել են քիչ թե շատ ճշգրիտ եւ հասանելի հայելիներ ստեղծել , ամեն ինչ նույնն է մնացել: Մարդիկ իրենց տեսնում են ոչ այնպես, ինչպես իրականում կան:

«Մեր տեսողական համակարգը ստեղծված է շատ հատուկ կերպով, եւ երբ գործը հասնում է սեփական արտաքինին, մենք կարող ենք չնկատել մեր դեպքի որոշ առանձնահատկություններ կամ, հակառակը, չափազանցված արտաքին հատկանիշներ մեզ վերագրել»,-ասում են գիտնականները:  



© NEWS.am Medicine