Բժիշկները երեխայի գլխի մեջ խրված փամփուշտ են հայտնաբերել. ծնողները նրան հիվանդանոց են տարել քնկոտության բողոքների պատճառով

13:50   7 օգոստոսի, 2020

Բժիշկները 9-ամյա տղայի գլխի մեջ խրված փամփուշտ են հայտնաբերել. ծնողները նրան հիվանդանոց են տարել քնկոտության բողոքների պատճառով, գրում է Daily Mail-ը:

Երեխան գիտակից վիճակում է եղել:

Բժիշկները գլխի համակարգչային տոմոգրաֆիա են անցկացրել եւ ցնցվել են՝ տղայի ուղեղի մեջ խրված փամփուշտ հայտնաբերելով:

Վիրաբույժը հայտնել է, որ տղայի ծնողները նույնիսկ չեն իմացել, որ տղան վնասվածք է ստացել:

Երեխայի մայրն ասել է, որ տղայի գլխին ինչ-որ բան է ընկել, երբ նա խաղալիս է եղել իր ընկերների հետ:

Վիրաբույժը հայտնել է, որ տղային հրաշքով հաջողվել է ողջ մնալ:

Այդ առեղծվածային միջադեպի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Ենթադրվում է, որ տղայի ուղղությամբ Կուրբան բայրամի տոնակատարության ժամանակ պատահաբար կրակել են:

 



© NEWS.am Medicine