Գիտնականները գորշ ճարպն այրող փոխարկիչ են հայտնաբերել

17:54   7 օգոստոսի, 2020

Գորշ ճարպի ակտիվացման մեթոդը, որը ներկայացվել է միջազգային գիտական ​​խմբի գիտնականների կողմից, հույս է ներշնչում ճարպակալման եւ 2-րդ տիպի շաքարախտի բուժման նոր մեթոդների ստեղծման հարցում: Թեմայի վերաբերյալ հոդվածը հայտնվել է Cell Metabolism գիտական ​​ամսագրում:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ բետա2-ադրենաընկալիչները պատասխանատու են գորշ ճարպային բջիջներում էներգիայի այրման եւ ջերմության արտազատման (ջերմոգենեզ) խթանման համար: Եթե ​​ներազդել դրանց վրա, ապա կարելի է ստիպել գորշ ճարպին էներգիա այրել, գրում է Planet Today-ը:

«Մենք անընդհատ սխալ ուղու վրա էինք: Պարզվել է, որ, ի տարբերություն կրծողների, որոնցում գորշ ճարպի ակտիվացումը տեղի է ունենում այլ կենսաբանական մեխանիզմների ազդեցության տակ, մարդու գորշ ճարպից էներգիայի ազատման գործընթացն ակտիվանում է բետա2-ադրենաընկալիչները վրա ներգործության միջոցով: Դրանք նույն ընկալիչները են, որոնք ակտիվացնում են սպիտակ ճարպը»,- նշել է Դենիս Բլոնդինը` Շերբրուքի Կանադական հետազոտական ​​ինստիտուտից:

«Բացահայտումն ակնհայտ թերապեւտիկ կիրառում ունի: Եթե ​​ակտիվացնել գորշ ճարպը, ապա կարելի է բարձրացնել մարմնի զգայունությունն ինսուլինի նկատմամբ, խթանել կալորիաների այրման գործընթացը եւ այլն: Այս ամենը ծայրաստիճան կարեւոր է նյութափոխանակության համախտանիշի, ճարպակալման եւ շաքարախտի բուժման գործընթացում»,- ընդգծել է Կամիլա Շելեն Կոպենհագենի հետազոտական ​​ինստիտուտից:





© NEWS.am Medicine