Տղամարդն ինքնասպան է եղել «ձանձրալի մեղեդու համախտանիշի» պատճառով

20:00   7 օգոստոսի, 2020

Մեծ Բրիտանիայի բնակիչն ինքնասպան է եղել «ձանձրալի մեղեդու համախտանիշի» պատճառով, գրում է Daily Star-ը: 

55-ամյա Էնթոնի Ուայնը զանգել է իր ընկերոջը՝ Դեւիդ Ուիլյամսին, եւ ասել, որ մտադիր է ինքնասպան լինել:

Ուիլյամսն անմիջապես զանգել է ոստիկանություն եւ ասել, որ իր ընկերը մտադիր է կամրջից նետվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան փորձել են համոզել հետ կանգնել, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել: Նա մահացել է ընկելու արդյունքում ստացած վնասվածքներից:

Ուայնի բժիշկն ասել է, որ նա տառապում էր հոգեկան խանգարումներով, կպչուն վիճակի մտքերից եւ անքնությունից:

Նշվում է, որ տղամարդը գրություն է թողել, որում ներողություն է խնդրել իր հարազատներից եւ իր ունեցվածքի հետ կապված հանձնարարություն տվել:  

 



© NEWS.am Medicine