Ի՞նչ մթերքներ է անհրաժեշտ ներառել սննդակարգում մաշկի վիճակի լավացման համար

23:45   7 օգոստոսի, 2020

Սննդաբան եւ նուտրիցիոլոգ Յանա Ֆրայը թվարկել է մթերքները, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում մաշկի վիճակի լավացման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ աղիների նորմալ աշխատանքի համար պետք է բուսական սնունդ կիրառել, որի մեջ կան շատ օգտակար սննդային մանրաթելեր եւ հակաօքսիդանտներ:

«Հակաօքսիդանտներն օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք ծերացման հիմնական գործոնն են համարվում»,-ասել է նա՝ հավելելով, որ «մաշկը աղիների հայելին է»:

Փորձագետը նշում է, որ դեղին բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները պարունակում են կարոտինոիդներ, որոնք մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթումներից եւ վերացնում մաշկի չորությունը: Կարմիր եւ կապույտ պտուղները հարուստ են անտոցիաններով՝ հզոր հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են բջիջների ռեգեներացմանը:

Հակաօքսիդանտների պարունակությամբ առաջատար են նաեւ հապալասը, մոշը, հոնը, ազնվամորին, հաղարջը, բալը եւ չիչխանը: Օգտակար են նաեւ սեւ բրինձը, մասուրը, չիայի սերմերը, կարմիր լոբին եւ ոսպը, դդումը, գազարը, կանաչ սոխը, սպանախն ու կարմիր կաղամբը: Ըմպելիքից սննդաբանները խորհուրդ են տալիս կանաչ թեյ օգտագործել:    

 



© NEWS.am Medicine