ԱՄՆ-ում գրանցվել է սալմոնելոզի խոշոր բռնկում. վարակվել է մոտ 640 մարդ

09:35   10 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ում գրանցվել է սալմոնելոզի խոշոր բռնկում: Վարակվել է 43 նահանգներում մոտ 640 մարդ, հաղորդում է CNN-ը:

Վարակման պատճառ է դարձել սոխը, որը վաճառվել է երկրի խոշոր առեւտրի կենտրոններում՝ Walmart, Kroger, Fred Meyer, Publix, Giant Eagle, Food Lion եւ H-E-B:

Վարակման դեպքեր են գրանցվել Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Ֆլորիդայում, Ինդիանայում, Իլինոյսում, Այդահոյում, Այովայում, Կանզասում, Կենտուկիում, Մենում, Մերիլենդում, Մինեսոտայում, Միսուրիում, Մոնտանայում, Նեբրասկայում, Նեւադայում, Նյու Յորքում, Հյուսիսային Կառոլինայում, Հյուսիսային Դակոտայում, Օհայոյում, Օրեգոնում, Փենսիլվանիայում, Հարավային Կառոլինայում, Թենեսիում, Յուտայում, Վիրջինիայում, Տեխասում, Վիսկոնտինում, Վայոմինգում:

Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հսկողության սանիտարական վարչությունը բնակչությանը կոչ է արել չգնել սոխ, որը մատակարարում է Thomson International ընկերությունը:

Այդ զգուշացումը վերաբերում է սպիտակ, դեղին եւ քաղցր սոխին:

Բացի այդ, բնակիչներին խորհուրդ են տվել սառնարանից նետել բոլոր մթերքները, որոնցում կարող էր սալմոնելա լինել:

Սալմոնելոզի ախտանիշների թվում են՝ փորլուծություն, ջերմություն եւ ստամոքսի ծակոցներ: 5 տարեկանից ցածր եւ 65 տարեկանից բարձր անձանց մոտ սալմոնելոզը կարող է հանգենցել իմունային համակարգի լուրջ թուլացման: Որոշ դեպքերում հոսպիտալացում է պահանջվում:  

 



© NEWS.am Medicine