Քնի որակի եւ սննդի միջեւ կապ է հայտնաբերվել

23:30   10 օգոստոսի, 2020

Արագ քնի ընթացքում ուղեղի որոշակի սխեմաներ շատ բարձր ակտիվություն են դրսեւորում, սակայն այս հատուկ գործընթացի գործառույթը մնում է անորոշ: Ուղեղի այն հատվածները, որոնք ցուցաբերում են այս ակտիվությունը, կարգավորում են հիշողության կամ հույզերի գործառույթները, ինչպես կողային հիպոթալամուսը: Ուղեղի այս հատվածը նաեւ վերահսկում է ախորժակը եւ մասնակցում է կաթնասունների կախվածության կարգավորմանը:

Հենց նրանով են հետաքրքրվել գիտնականները նոր ուսումնասիրության ժամանակ, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:

Նրանք ուսումնասիրել են արագ քնի ընթացքում մկների այս հատվածի նեյրոնների ակտիվությունը: Աշխատանքը նպատակ ուներ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է նեյրոնային ակտիվացումը արագ փուլում ազդում ամենօրյա վարքի վրա: Հայտնաբերվել է, որ ակտիվության ճնշումը նվազեցնում է մկների կողմից օգտագործվող սննդի քանակը:

«Մենք զարմացանք, թե որքան ուժեղ ազդեցություն ունեցավ մեր միջամտությունը կողային հիպոթալամուսի նյարդային ակտիվության եւ մկների վարքի վրա վրա»,- ասում է հետազոտության առաջին հեղինակ Լուկաս Օեշը: «Այս արդյունքները ցույց են տալիս, որ արագ քնի ժամանակ հիպոթալամիկ շղթաներում էլեկտրական ակտիվությունը շատ պլաստիկ է եւ անհրաժեշտ է կաթնասունների մոտ կայուն սննդային պահվածքը պահպանելու համար»:

Գիտնականները նշում են, թե այս տվյալները ցույց են տալիս, որ ոչ միայն քնի քանակն է անհրաժեշտ մեր բարեկեցության համար, այլեւ որակը եւս կարեւոր դեր է խաղում, մասնավորապես՝ ուտելու պատշաճ պահվածքը պահպանելու համար: «Սա հատկապես արդիական է այժմ մեր հասարակության մեջ, երբ ոչ միայն քնի քանակն է նվազում, այլեւ քնի որակը շատ է կախված աշխատանքից, ուշ պառկելուց կամ ժամային գոտիների փոփոխությունից»,- պարզաբանում են հեղինակները:



© NEWS.am Medicine