Գիտնականները պարզել են, թե ինչով է տղամարդկանց ուղեղը տարբերվում կանանց ուղեղից

09:33   11 օգոստոսի, 2020

Գիտնականների շրջանում արդեն երկար ժամանակ շարունակվում են վեճերը տղամարդու եւ կնոջ մտավոր օրգանների ֆիզիոլոգիական տարբերությունների վերաբերյալ: Չինացի հետազոտողների նոր ապացույցները հուշում են, որ տղամարդու ուղեղն իսկապես ինչ-որ կերպ տարբերվում է կնոջ ուղեղից: Այս թեմայի վերաբերյալ նյութերը հրապարակվել են Science and Technology Daily պարբերականում:

Երկու հազար մարդու ուղեղի ՄՌԹ-ի արդյունքները թույլ են տվել չինացի գիտնականներին որոշակի տարբերություններ հայտնաբերել տղամարդկանց եւ կանանց ուղեղի որոշակի տարածքների կառուցվածքում: Գիտնականները ենթադրում են, որ տղամարդկանց եւ կանանց ուղեղի կառուցվածքի տարբերությունը հիմնված է սեռական քրոմոսոմների վրա գեների տարբեր էքսպրեսիայի վրա, հայտնում է Planet Today-ը:

Ըստ Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի զարգացող նեյրոգենոմիկայի բաժնից Արմին Ռազնահանի` սեռով պայմանավորված տարբերությունները կապված են սեռական քրոմոսոմների գենետիկական հաջորդականությունների արտահայտման տարբերությունների հետ: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ նման տարբերությունը կարող է վերարտադրելիության շատ բարձր մակարդակ ունենալ: Դա նշանակում է, որ տղամարդու ուղեղը ֆիզիոլոգիական հարթությունում իրոք տարբերվում է կնոջից:

Ռազնահանը հավելել է, որ միջավայրը, որում ձեւավորվել է մտավող օրգանը, նույնպես ազդում է ուղեղի բնութագրերի վրա:

«Անհնար է առանձնացնել որեւէ գերիշխող գործոն, որից կախված են ուղեղի կառուցվածքի ինդիվիդդւոալ հատկությունները: Դրանք եւ գենետիկական գործոններն են, եւ սեռը, եւ շրջակա միջավայրը, եւ ավելի նուրբ ասպեկտները»,- նշել է գիտնականը:




© NEWS.am Medicine