Ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխությունների է ենթարկվում ուղեղը դեպրեսիայի արդյունքում

13:36   12 օգոստոսի, 2020

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ դեպրեսիվ խանգարումները կարող են ուղեղում լուրջ ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառ դառնալ, գրում է Planet Today-ը:

«Քրոնիկ դեպրեսիան նվազեցնում է հիպոկամպի ծավալը: Այդ գոտի էական դեր է խաղում հիշողության եւ սովորելու պրոցեսներում: Եթե դեպրեսիան ուղեկցվում է տագնապով, ապա մեծանում է նշաձեւ մարմինը՝ ուղեղի հատված, որը պատասխանատու է էմոցիաների համար»,-ասել է հետազոտության հեղինակ, բժիշկ Դանիելա Օյարսեն:

Օյարսեն նշել է, որ ուղեղի մի ծավալի նվազեցումն ու մյուսների համաժամանակյա աճը  պատրանք են ստեղծում, որ ուղեղի ընդհանուր ծավալը չի փոխվում: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեկան խնդիրները կարող են ավելի նկատելիորեն անդրադառնալ մտավոր օրգանների ֆիզիկական վիճակի վրա:

 



© NEWS.am Medicine