ԱՄՆ-ում գրանցվել է առաջին մահվան դեպքը բուբոնային ժանտախտից 2015 թվականից ի վեր. ի՞նչ են ասում փորձագետները

17:28   13 օգոստոսի, 2020

Ուրբաթ ԱՄՆ առողջապահության նախարարությունը հաստատել է Նյու Մեքսիկայում 20-ամյա տղամարդու մահըբուբոնային ժանտախտից: Այս ճակատագրական դեպքը երկրում առաջինն է դարձել 2015 թվականից ի վեր, գրում է Daily Mail-ը:

Սարսափելի հիվանդության զոհը 20-ամյա մի տղամարդ է դարձել: Սա այս տարի բուբոնային ժանտախտի երկրորդ դեպքն է նահանգում: Առաջին դեպքը գրանցվել էր 60-ամյա մի տղամարդու մոտ: Հիվանդներն ապրում էին միմյանցից հարյուրավոր մղոններ հեռավորության վրա, ուստի քիչ հավանական է, որ դեպքերը կապված են, սակայն առողջապահության նախարարությունն այժմ զննում է այս հազվագյուտ վարակից մահացած երիտասարդի տունն ու ընտանիքը:

Դրանից կարճ ժամանակ առաջ Կոլորադո նահանգում նույն տեսակի ժանտախտ էր հայտնաբերվել սկյուռի մոտ, որն էլ հնարավոր պատճառ է հանդիսացել բուբոնային ժանտախտի համար Չինաստանում:

Չինաստանի իշխանությունները փակել են Մոնղոլիայի Ներքին ինքնավար մարզն այս տարի բուբոնային ժանտախտից մահվան դեպքերի մասին հաղորդումներից հետո:

Սա հենց այն հիվանդությունն է, որը ստացել է «սեւ մահ» անվանումը, որից մոտ 50 միլիոն մարդ է մահացել, այդ թվում` եվրոպական բնակչության 60 տոկոսը 14-րդ դարում:

Մեր օրերում բուբոնային ժանտախտի դեպքերը ծայրաստիճան հազվադեպ են, սակայն մինչ այժմ սպառնում են մահացու ելքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում ամեն տարի գրանցվում է ժանտախտի 1000-ից 2000 դեպք: Ընդ որում, դեպքերի 30-100 տոկոսի ժամանակ մահացու ելք է հնարավոր:

Միացյալ Նահանգներում այս սարսափելի հիվանդության մոտ յոթ դեպք է գրանցվում տարեկան:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների գնահատականով` մահանում են ժանտախտով վարակված 10 տոկոս ամերիկացիների 8 տոկոսը:

Ժանտախտն առաջին հերթին խոցում է կենդանիներին, շատ դեպքերում` կրծողները:

Եթե ​​կրծողներին խայթում են միջատները, ապա այդ միջատները տարածում են վտանգավոր վարակն այլ կենդանիների եւ մարդկանց շրջանում:

Մարդկանց մոտ ժանտախտի ախտանիշները սկսում են հայտնվել վարակի 2-ից վեցերորդ օրվա ընթացքում, եթե նրանց վարակված միջատ է կծել:

Հիվանդության հետագա ընթացքն արդեն կախված է ժանտախտի տեսակից` կախված նրանից` արդյոք խոսքը բուբոնային, թե թոքային ժանտախտի մասին է:

Այս հիվանդության վերջին զոհի մոտ ԱՄՆ-ում հայտնաբերվել հենց բուբոնային ժանտախտ էր հայտնաբերվել, որը բնութագրվում է բորբոքված ավշային հանգույցներով` «բուբոններով», հիմնականում` աճուկի, արմունկների կամ պարանոցի շրջանում:




© NEWS.am Medicine