Կինը ամուսնուց երկվորյակներ է ծնել նրա մահից երեք տարի անց

23:26   13 օգոստոսի, 2020

Կինը ամուսնուց էքստրակորպորալ բեղմնավորման միջոցով երկվորյակ տղաներ է ծնել՝ կոկորդի քաղցկեղից նրա մահից երեք տարի անց՝ հղիանալու համար օգտագործելով ամուսնու սառեցված սերմնահեղուկը, գրում է Daily Mail-ը:

Բրիսթոլի բնակչուհի 37-ամյա Լյուսի Քելսալը Դեւիդ Փրեսթոնի հետ ամուսնացել էր 2012թ․ եւ ամուսնու մահվանից առաջ խոստացել էր նրանից երեխաներ ունենալ:

Չնայած բեղմնավորման ցածր հավանականության մասին բժիշկների նախազգուշացումներին՝ Լյուսին ռիսկի է դիմել եւ ԷԿՕ-ի կրկնակի պրոցեդուրայի արդյունքում երկու առողջ տղա է ծնել:

Կնոջ խոսքերով՝ բժիշկներն ասել էին, որ իր արգանդը հարմար չէ ԷԿՕ-ի միջոցով բեղմնավորման համար, սակայն նա ռիսկի է դիմել եւ այժմ երջանիկ է՝ գիտակցելով, որ Դեւիդի մի մասը միշտ իր հետ կլինի:



© NEWS.am Medicine