Սիեթլի մոտ 9000 բնակիչ մինչ կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումը վարակվել են կորոնավիրուսով. հետազոտություն

15:30   15 օգոստոսի, 2020

Սիեթլի մոտ 9000 բնակիչ մինչ կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին պարզել են գիտնականներն իրենց վերջին հետազոտությունում, գրում է Daily Mail-ը:

Տեխասի համալսարանի գիտնականները մոդել են ստեղծել, որպեսզի գնահատեն, թե որքան մարդ է վարակվել: 2353 նմուշներից 25-ում կորոնավիրուս է հայտնաբերվել:

Գիտնականները եզրակացրել են, որ Սիեթլում մինչ կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումը մոտ 9000 մարդ արդեն վարակված է եղել:

«Այդ տվյալները ցույց են տալիս, որ գրիպի յուրաքանչյուր 2 դեպքին բաժին է հասնում կորոնավիրուսի առնվազն 1 դեպք մինչ կորոնավիրուսի տարածումը»,-ասել է հետազոտության ղեկավար, բժիշկ Լոռեն Մեյերսը:     

Միեւնույն ժամանակ, այլ հետազոտությունների տվյալներ ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց կեսի մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթացել:

Այդ տեղեկությունների վրա հիմնվելով՝ գիտնականները նշել են, որ Սիեթլում մոտ 9000 մարդ վարակվել է մինչեւ մարտի 9-ը, երբ քաղաքը փակվեց:

Ընդ որում, վարակվածների մեկ երրորդը երեխաներ են եղել: 



© NEWS.am Medicine